Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցու­թյունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծ­ված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ