Լոս Անջելես Գելեքսի
Զլատանի ֆանտաստիկ ցատկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Լոս Անջելես Գելեքսիի» հայտնի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե նա ինչպես է հրաշալի ցատկով հարվածում ծառի տերևներին։ Այն կարճ ժամանակում համացանցային հիթ է դարձել, որն արդեն ունի մեկ միլիոնից ավել հավանում։ https://www.instagram.com/p/B0wSCCJH5UQ/
Սիմուլյացիան Իբրահիմովիչի վրա էժան չի նստել․ նա տուգանվել է
ՄԼՍ-ի կարգապահական խորհուրդը որոշում է կայացրել տուգանել «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին սիմուլյացիայի համար։ «Պորտլենդի» դեմ խաղի 50-րդ րոպեին Իբրահիմովիչը սեփական նախառեձնությամբ վայր է ընկել մրցակցի տուգանային հրապարակում՝ պահանջելով 11-մետրանոց, որին մրցավարը չի արձանագրել: Տուգանքի չափը չի նշվում:
Ես այս պահին Իբրահիմովիչից ավելի հզոր եմ. Վելա
«Լոս Անջելեսի» հարձակվող Կարլոս Վելան մեկնաբանել է «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերը: Նշենք, որ վերջին դերբիից հետո Իբրահիմովիչը հայտարարել էր, որ այս պահին նա ոչ միայն Վելայից, այլ MLS-ի բոլոր խաղացողներից ուժեղ է։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ «Եթե համեմատենք վիճակահանությունն ու մոռանանք տարիքի մասին, ապա ես այս պահին նրանից ավելի հզոր եմ:…
Իբրահիմովիչի հերթական գեղեցիկ գոլը
Զլատան Իբրահիմովիչը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Շվեդ հարձակվողը շրջադարձ հարվածով գրավել է «Նյու Ինգլենդ Ռեվոլուշնի» դարպասը, սակայն դա չի օգնել «Լոս Անջելես Գելեքսիին» խուսափել պարտությունից: Հանդիպումը ավարտվել է 2:1 հաշվով: 🚲 DARE TO ZLATAN 🚲@Ibra_official 😱 pic.twitter.com/pU4zVMqXbk — LA Galaxy (@LAGalaxy) June 3, 2019 https://www.youtube.com/watch?v=4faVkCbNRG8
Լոս Անջելեսում կանգնեցրել են Դևիդ Բեքհեմի արձանը
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կանգնեցվել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի արձանը: Reuters գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն իրականացվել է «Los Angeles Galaxy» ամերիկյան ֆուտբոլային ակումբը: «Այս քաղաք տեղափոխվելու առաջին օրն իսկ մենք մեզ զգացել ենք ինչպես տանը, ինչի համար հավերժ շնորհակալ եմ»,- ասել է ֆուտբոլիստը: Բեքհեմը MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում պատվին արձան…
Լոս Անջելես Գելեքսին մարզադաշտի մոտ կկանգնեցնի Բեքհեմի արձանը
«Լոս Անջելես Գելեքսին» «կանմահացնի» իր նախկին խաղացող Դևիդ Բեքեմին: Ակումբի մարզադաշտի մոտ կկանգնեցվի անգլիացու արձանը: Այս մասին հաղորդում է ESPN-ն: «Գելեքսին» խոստացել է արձանի բացումը կատարել մրցաշրջանի առաջին խաղի օրը՝ մարտի 2-ին: Սա առաջին դեպքն է ՄԼՍ-ի պատմության մեջ, երբ ակումբը ֆուտբոլիստի պատվին հուշարձան է կանգնեցնում: Ակնկալվում է, որ Բեքհեմը ներկա կգտնվի միջոցառմանը: Լեգենդար ֆուտբոլիստը…