Լորենցո Ինսինյե
Հայաստանի հետ հանդիպումից առաջ Ինսինյեն լքել է Իտալացիների ճամբարը
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը։ «Յուվենտուսի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո ֆուտբոլիստին դեռ չի հաջողվել ապաքինվել։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականը Երևանում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ։ Հանդիպումը կայանալու է Եվրո-2020-ի շրջանակներում։
Սարիի քայլը դավաճանություն էր․ Ինսինյե
Football Italia-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն խոսել է Մաուրիցիո Սարիի՝ «Յուվենտուսի» մարզիչը դառնալու մասին: «Ինչպես նախկինում ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ նեապոլիտանցիներիս համար Սարիի քայլը դավաճանություն էր: Այժմ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և փորձենք հաղթել նրան: Սկուդետոն մեր երազանքն է, և մենք փորձելու ենք նվաճել այն», – ասել է Ինսինյեն։…
Նապոլին պատրաստ է վաճառել Ինսինյեին
«Նապոլին» որոշել է բաժանվել Լորենցո Ինսինյեից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պատճառը Ինսինյեի և թիմի երկրպագուների լարված հարաբերություններն են: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին» և ՊՍԺ-ն: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը: Նշենք, որ Ինսինյեն «Նապոլիի» սանն է: Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ինսինյեն կարող է տեղափոխվել Իսպանիա
Լորենցո Ինսինյեն կարող է լքել «Նապոլին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես վստահեցնում է AS-ը, Ինսինյեի ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկոն»: Մադրիդյան ակումբն խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 50-60 մլն եվրո: Ինսինյեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Արսենալը»:Նրա գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Նապոլիի 3 ֆուտբոլիստ 3 շաբաթով դուրս են մնացել շարքից
«Նապոլիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ միանգամից 3 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով նվազագույնը երեք շաբաթ բաց կթողնի: Կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի մոտ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել: Վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի: Պաշտպան Վլադ Կիրիկեշի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է։ Կիսապաշտպան Ամադու Դիավարան շարքից դուրս է մնացել ոտքի վնասվածքի պատճառով և 3 շաբաթ անց նա նորից…





