Լուսահովիտ
Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը բացահայտվել է
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ…
Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են
Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք` Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել:…
Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ
Հունիսի 14-ին հրազենային վնասվածք է ստացել Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ Իջևան քաղաքում, վիճաբանությունից հետո Իջևանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դեպքի առթիվ մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական…



