Լռության րոպե
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվում է լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք…
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի լռության րոպե՝ ի հիշատակ 2020 թվականի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Նշվում է, որ մեկ րոպե լռությունը հայտարարվելու է Հանրապետության ողջ տարածքով։ Նշվում է նաև, որ մինչ դա՝ ժամը 10:30-ին, Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստի արարողություն։
«Խետաֆեն» Լա Լիգայի երկրորդ տուրում «Աթլետիկի» հետ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել: Խաղի մեկնարկից առաջ «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում լռության րոպե է հայտարարվել՝ ի հիշատակ «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի մահացած եղբոր: Մադրիդյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, սակայն, գրել էր, որ ոչ թե մահացել է Բորդալասի եղբայրը, այլ հենց Բորդալասը: