fbpx
Արցախ

Արցախում սեպտեմբերի 27-ին կհայտարարվի լռության րոպե

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի լռության րոպե՝ ի հիշատակ 2020 թվականի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ մեկ րոպե լռությունը հայտարարվելու է Հանրապետության ողջ տարածքով։

Նշվում է նաև, որ մինչ դա՝ ժամը 10:30-ին, Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստի արարողություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ