Լևոն Թոքմաջյան
Շուշիի Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը կտեղադրվի Ջերմուկում
Ջերմուկում կտեղադրվի սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիի քանդակի կրկնօրինակը։ Այս մասին տեղեկանում ենք Jermuk city Facebook-յան էջից։ Նշվում է, որ քանդակի կրկնօրինակի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Ըստ աղբյուրի՝ քանդակի տեղադրումը նախաձեռնել է Ջերմուկ համայնքապետի պաշտոնակատար Վահագն Արսենյանը՝ համագործակցելով ու պայմանավորվելով Սարգսյանի ընտանիքի հետ։
Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը: Նախաձեռնությունը քանդակագործ Լևոն Թոքմաջյանինն է․ արձանի հեղինակը ևս նա է: Լևոն Թոքմաջյանն այս առիթով ասել է․ «Այս քանդակը իմ նվերն է և միաժամանակ իմ երախտագիտությունն է այդ մարդուն»։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



