Լևոն Մալխասյան
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները:
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և…
Երևանը շարունակում է «մնալ ջազային»․ մայրաքաղաքում նշվել է ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը Կասկադում մարդաշատ ու ջազառատ էր: Բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին իրենց երիտասարդ գործընկերների հետ: Համերգին միացավ նաև «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մի շարք լավագույն ջազային ստեղծագործություններ: Լևոն Մալխասյանի խոսքով՝ Երևանը շարունակում է մնալ ջազային 1960 թվականից։



