Լևոն Մնացականյան
«Այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը»,- Լևոն Մնացականյան
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով այսօր ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, դիմել է զինակիցներին։ Խոսքը հրապարակել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։ «Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում,…
Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին
Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։
«Ե՛վ ես, և՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել». Վիտալի Բալասանյան
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ 168.am-ի հավաստի աղբյուրների համաձայն, սակայն, Լ. Մնացականյանի պաշտոնանկության հրամանը թեև դեռ չի եղել, բայց տեղեկատվությունը ստույգ է։ Նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Աբրահամյանը՝ Արցախի բանակի գլխավոր շտաբի պետը։ Վերջինս երեկվանից Երևանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում…



