Լևոն Մնացականյան
Բաքվում Արցախի ռազմագերիների դատական ֆարսը հետաձգվել է վատ եղանակի պատճառով
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների բաքվի դատավարությունը, որը լայնորեն դիտվում է որպես ֆարս, հետաձգվել է վատ եղանակի պատճառով։ Հայտարարվել է նոր ժամկետ։
Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ իր հրամանագրով Լևոն Մնացականյանը ազատվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնից։ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով ԱՀ նոր ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը, որին նաև շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Վիճաբանություն Արցախի նախագահի թեկնածուների համակիրների միջև․ իրավապահները ստուգում են
Այսօր քաղաքացի Հարութուն Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել, որտեղ ըստ իր մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։ Նա մասնավորապես գրել է. «Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին հայտարարություն հանցագործության մասին պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները:…
Արցախի ոստիկանապետի շնորհավորական ուղերձը՝ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։ Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես…
Լևոն Մնացականյանը կարծում է, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողով
Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը այսօր կարծիք է հայտնել, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողով: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա: «Դեռևս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,-հայտնեց նա: Հիշեցնենք,…
Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ
Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ: 2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Ջիվան Ղահրամանյանը պաշտոն է ստացել Արցախում
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին, տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային…
Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ ոստիկանության պետը կարևորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը: Ներկաները ամփոփել են 5…
Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական…
Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի´ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման…
Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր և շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաև շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին և պատասխանել նրանց հուզող…
Արցախի Հանրապետությունում անց է կացվելուքաղաքացիական պաշտպանության մարզում
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով: ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Մարզումը…
Նրանք ՊԲ հնաբնակներ են. Ն.Փաշինյան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել: Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա: «Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք,…
«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք»,- Լյովա Մնացականյան
Գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Երբ հետաքրքրվել են, թե ճի՞շտ…













