Խաչիկ Հակոբյան
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս լուրը shantnews.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Խոսելով ազատվելու պատճառների մասին՝ Կարապետյանը նշեց, որ դա եղել է Խաչիկ Հակոբյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ Հակոբյանն անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնը, իսկ նախկինում եղել է բնապահպանության նախկին նախարար…
Հանրային տարածքները պետք է ծառայեն բնակիչներին: Քաղաքային իշխանության այս մոտեցումը գործնական կիրառում է ստացել: Նախ ապամոնտաժվեցին Օպերայի և բալետի շենքի հարակից հանրային կանաչ տարածքների վրա կառուցված սրճարանները, այնուհետև Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ սրճարանն ու բետոնապատ տարածքները և մետաղական կառուցվածքները: «Մենք արդեն հինգերորդ հանրային տարածքն ենք ազատագրում: Հեռացվում են բետոնապատ բոլոր հատվածները,…
Այսօր Երևանում համաքաղաքային ծառատունկի օր է: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ծրագրին, նշել է. «Ծիծեռնակաբերդի պուրակում և Սարալանջի մի հատվածում գումարային ավելի քան 17 հա-ի վրա նախատեսված է իրականացնել բջջաշիվային էտման աշխատանքներ: Տարիների ընթացքում հատած ծառերից գոյացած կոճղերը թփերի են վերածվել:…
Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն ծառերի էտի ժամանակ: «Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել…
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ: «Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ…
Երևանի քաղաքապետարանը համայնք- մասնավոր հատված համագործակցության շրջանակում նախատեսում է ավելի քան 20 հա տարածքի վրա հիմնել նոր անտառ-պուրակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի: «Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք: Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառ»-ի տարածքին հարող հատված…