խարթում
Սուդանում ցույց ցրելու պատճառով զոհերի թիվը հասել է 35-ի
Սուդանի մայրաքաղաք Խարթումում վրանային ճամբարի ցրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35-ը։ Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում են տեղի բժիշկները։ Նշվում է, որ զոհերի հստակ թիվ հայտնի չէ, քանի որ զինվորականները շատերի դիերը նետել են Նեղոս գետը, շրջապատել են հիվանդանոցները։ Նշենք, որ Սուդանի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան անցել էր Խարտումի…
Խարթումի պատերին ցույցերը պատկերող գրաֆիտիներ են հայտնվել
Սուդանի մայրաքաղաք Խարթումում պատերին հայտնվել են գրաֆիտիներ, որոնց հիմնական թեման երկրում անցկացվող ցույցերն են՝ նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկության և նրա ձերբակալության պահանջով: Քաղաքում նաև նախատեսվում է տեղադրել մեծ կտավ՝ ցույցերի միլիոնավոր մասնակիցների ինքնագրերով, որը հնարավոր է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ցույցերը անցումային կառավարության ստեղծումից հետո
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել նստացույցը միայն անցումային կառավարության ստեղծումից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել են «Ազատության և փոփոխությունների համար» միության ներկայացուցիչները Խարթումում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը: «Մենք կլքենք բարիկադները, երբ Գերագույն խորհուրդը կատարի մեր պահանջները, այսինքն` ձևավորվի անցումային կառավարությունը,-ասել են նրանք: Ընդդիմադիրների խոսքերով՝ նրանք հույս ունեն ստանալ դրական պատասխան Գերագույն…
Սուդանում ռազմական հեղաշրջում է իրականցվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սուդանի բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել բոլոր պաշտոններից հեռացնել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին, նրա օգնականներին, ինչպես նաև պաշտոնաթող անել կառավարությանը: Al-Hadath հեռուստաընկերության փոխանցամբ՝ զինվորականները ձերբակալել են ալ Բաշիրին և մի շարք բարձրաստիճան անձանց: Միևնույն ժամանակ ոչ պետական Al-Mashhad հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ Բաշիրը լքել է երկիրը: Հաղորդվում է նաև, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի…