խափանման միջոց
Ցանկալի կլիներ, որ Չարչյանի փաստաբանները տիրապետեին քրեադատավարական տարրական նորմերին․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից։ «Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի…
Սարգսյանի և Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մայիսի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ երեկդատական…
ԱԱԾ-ն բացահայտել է պետական միջոցների հափշտակության առանձնապես խոշոր չափերի դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պատականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց Ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված…
Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը․ Բաղդասարյանի չի կալանավորվի
ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել է Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Առաջին ատյանի դատարանի վերոնշված որոշման դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ նախկին պատգամավորին մեղադրանք է…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստվայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մեկնարկում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Ուղիղ եթերը` News.am-ի: https://www.facebook.com/newsamarm/videos/679174579338553
Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանավորում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու աշխատելաոճին, տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն…
Դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: «ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել…
Ռուսաստանում կալանավորվել են երեք ադրբեջանցիներ
Ռուսաստանում որոշում է կայացվել կալանավորել երեք ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներում խուլիգանության կասկածանքով։ Interfax-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է ադրբեջանցիների համար որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը (2 ամսով)։ Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ որ միջադեպով են անցնում երեք ադրբեջանցիները։
Ռուբեն Հայրապետյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննչական կոմիտեից հիշեցնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված…
Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է․ Ալեն Սիմոնյան
Այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իշխանություններին չի անհանգստացնում, որ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով և նա արդեն ազատ է արձակվել: «Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալում, որ ինչ-որ…
Քոչարյանը վերադարձել է տուն․ հայտարարություն
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հունիսի 19-ի երեկոյան Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է ու նա վերադարձել է տուն։ «Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու…
Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու,…
Ծառուկյանի փաստաբանը հայտնել է, թե իբր գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք, շարունակում է անողոքաբար կիրառվել՝ բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: «Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր…