Խերսոն
Ուկրաինայի վրա շարունակվել են ռուսական օդային հարձակումները, հարվածներ են հասցվել Կիևին, Օդեսային, Խերսոնին։ «Հակառակորդը գիշերը կրկին օգտագործել է իր անօդաչու սարքերը Կիևի դեմ», – հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Հարձակման մասշտաբների մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է նա: Սևծովյան Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը Տելեգրամում…
Ռուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա, ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տներից տարհանվել է 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետի խոսքով՝ մոտակա բազմահարկ շենքերի ապակիները կոտրվել են, մի քանի մեքենաներ այրվել են։ Խերսոնի վրա ռուսական…
Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկ քաղաքը, այնտեղ են այժմ կենտրոնացած իշխանության բոլոր հիմնական մարմինները: Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահի տեղակալի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ֆոմինը։ Գենիչեսկը գտնվում է շրջանի հարավային մասում՝ Ազովի ծովի ափին, Խերսոնից 200 կմ հեռու։ Այն համարվում է առողջարանային և նավահանգստային քաղաք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի նոր չորս շրջաններում ռազմական դրություն է մտցվում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է։ Խոսքը ՌԴ կազմի մեջ մտած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի մասին է: Ըստ համաձայն՝ ՌԴ նախագահը պետք է ռազմական դրություն մտցնելու մասին անհապաղ տեղեկացնի Դաշնության խորհրդին և Պետդումային:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվել են որպես անկախ տարածքներ՝ հետագայում դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման համար։ Այս մասին ասվում է համապատասխան փաստաթղթում։ Սեպտեմբերի 29-ին ստորագրված փաստաթղթերում ասվում է, որ համապատասխան միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին՝ հաշվի առնելով ուկրաինական տարածքների բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ, պետք…
Խերսոնի շրջանի իշխանությունները, տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով, կդիմեն Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։ «Խերսոնը՝ Ռուսաստան է, այստեղ չի ստեղծվի Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն, հանրաքվեներ նույնպես չեն լինի: Խերսոնի շրջանի ղեկավարության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմումի հիման վրա կլինի մեկ միասնական հրամանագիր և խնդրանք՝ տարածաշրջանը ներառել…
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Խերսոնում։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Նշենք, որ Խերսոնը ստրատեգիական նշանակություն ունի, քանի որ Սև ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, որը նաև երկաթուղային հանգույց է հանդիսանում։ Ուկրաինական կողմից այս լուրը դեռևս չի հաստատվել։