fbpx
Աշխարհ

Խերսոնի շրջանի իշխանությունները տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով կդիմեն Վլադիմիր Պուտինին

Խերսոնի շրջանի իշխանությունները, տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով, կդիմեն Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Խերսոնը՝ Ռուսաստան է, այստեղ չի ստեղծվի Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն, հանրաքվեներ նույնպես չեն լինի: Խերսոնի շրջանի ղեկավարության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմումի հիման վրա կլինի մեկ միասնական հրամանագիր և խնդրանք՝ տարածաշրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ», – ասել է Ստրեմոուսովը։

Նա հավելել է նաև, որ մինչև տարեվերջ տարածաշրջանում կգործի ռուսական օրենսդրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ