խոտածած տարածք
Հրշեջները մարել են 2,5 հեկտար տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 3-ին 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։ Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Հրդեհ Նորագյուղ թաղամասում. այրվել է խոտածածկ տարածք
Հուլիսի 19-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի վերականգնողական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային…