խորհրդակցություն
Բակո Սահակյանը զբոսաշրջությանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սյունիքում տնտեսական զարգացման տեսլականների մշակմանն ուղղված խորհրդակցություններ են անցկացվել
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Կապան և Քաջարան համայնքներում ս.թ. ապրիլի 11-12-ը աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» (ՀՏԶ) թեմայով, որին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Ա. Քեշիշյանը։ Սիսիանում, Կապանում…
Ահազանգը պետք է դառնա փրկարարի գլխավոր զենքը․ Ֆելիքս Ցոլակյան
Ապրիլի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն: ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին: Հնչեցված…
Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի հետ
Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին և իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարեց ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Արդյունավետ փոփոխությունների նպատակով ծավալվեց աշխույժ քննարկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Մարտի 29-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մարտի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների…
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների…
Հայաստանի և Վրաստանի միջև անցկացվել են հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ
Փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ողջունելով Վրաստանի պատվիրակությանը, գոհունակությամբ արձանագրեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների և դեսպանությունների միջև ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Վրաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի…
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ
Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի…
ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն…
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ: Հաշվետու զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ Անդրանիկ…
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների կազմակերպմանը, սիգի փողոցային առևտրի դադարեցմանը, սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպմանը և կրթական հաստատություններում հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային խորհրդակցությանը, որը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին անցկացրել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Սուրեն Պապիկյանը…
2019 թվականը նոր ծրագրերով, փոփոխություններով ու անելիքներով. խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
Հունվարի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության 2019 թվականի առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված…
Հունվարի 8-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր Վալերիյ Օսիպյանը
Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ: Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար: Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական…
Խուլ ու համր քաղաքացիների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների,…














