fbpx
Կառավարություն

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

Մարտի 29-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մարտի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում սպասարկվել է 21244 զանգ, որից 592-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը զեկուցեց, որ ապրիլի 8-ից ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Լուսակերտի ուսումնական կենտրոնում կմեկնարկեն ՀՀ ԱԻՆ ՄՓՎ-ների պետերի տեղակալների և Երևանի փրկարարական վարչության բաժնի պետերի տեղակալների համար նախատեսված վերապատրաստման տեսական և գործնական դասընթացները:

Կայացավ նաև ՓԾ տնօրենի ուսումնական խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը ներկայացրեց «Հրդեհաշիջման մարտավարություն» թեմայով զեկույցը:

Քննարկվեցին նաև Իրանում գրանցված ջրհեղեղի կապակցությամբ Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցերը:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում փրկարարական գույք-տեխնիկայի բաշխմանը, Երևանում և ՄՓՎ-ներում հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայության կազմակերպման խնդիրներին, ՀՓՋ շենք-շինությունների բարեկարգման աշխատանքներին, անձնակազմի ֆիզիկական և մտավոր պատրաստվածության հարցերին, աղետների ռիսկի նվազեցման կարողությունների բարձրացմանը և այլն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ