խորհրդարանական ընտրություններ
Արամ Սարգսյանը կլինի վարչապետի թեկնածու
Արամ Սարգսյանը կլինի «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու առաջիկա ընտրություններում։
ՀԱԿ-ը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին։
Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը չեն առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում
Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը որոշել են չառաջադրվել 2026 թվականի ընտրություններում՝ առանց մեկնաբանելու պատճառները։
Իրաքում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել
Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններում երկրի վարչապետ Մոհամմեդ Շայա ալ-Սուդանիի քաղաքական դաշինքը խոշոր հաղթանակ է տարել: Այս մասին հաղորդում են վարչապետին մոտ կանգնած աղբյուրները։ Ըստ տեղեկությունների, ալ-Սուդանիի «Վերակառուցման և զարգացման ցուցակը» երեքշաբթի օրվա․․․
Սեյշելյան կղզիներում սպասվում են նախագահական և խորհրդարանական կարևոր ընտրություններ
Սեյշելյան կղզիներում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն ունեն երկրի քաղաքական ուղղության համար՝ ընդգծելով թե՛ տեղական, թե՛ միջազգային հետաքրքրությունը:
Սիրիայի առաջին խորհրդարանական ընտրությունները՝ սեկտարական ճգնաժամերի և մարդու իրավունքների խնդիրների ֆոնին
Ասադի վարչակարգի անկումից հետո Սիրիան պատրաստվում է իր առաջին խորհրդարանական ընտրություններին՝ սեկտարական լարվածությունների և մարդու իրավունքների խախտումների միջազգային քննադատության ներքո:
Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները հրաժարվում են մանդատներից՝ բոյկոտելով խորհրդարանը
Վրաստանի քաղաքական դաշտում լարվածությունը շարունակում է աճել՝ կապված 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Ընդդիմադիր երեք դաշինքներ՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (2,03%, 19 մանդատ), «Միասնություն-ազգային շարժում» (1,17%, 16 մանդատ) և «Ուժեղ Վրաստան» (8,81%, 14 մանդատ), մերժում են ընդունել իրենց մանդատները և հայտարարում են բոյկոտի մասին: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է այս դաշինքների…
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն: Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։ Եթե ոչ մի կուսակցության չհաջողվի ստանալ մանդատների մեծամասնությունը, անհրաժեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ստեղծել։ Ընտրատեղամասերը բացվել են շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 8:00-ին ողջ երկրում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վրաստանում կա 3,044 ընտրատեղամաս։ Դրանց թվում են…
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: «Առաջին հերթին ես ուզում եմ հրամանագիր ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին»,- ասել է նախագահը ճեպազրույցում։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկը և ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարվում են 60 օր առաջ։ 2024 թվականին խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն էլեկտրոնային քվեարկության համակարգով։…
Հանրապետության ցուցակում 103 թեկնածու է, գլխավորում է Արամ Սարգսյանը
«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իրենց ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ՝ տեղեկացնելով, որ ցուցակում 103 թեկնածու է ընդգրկված: Հարցին՝ արդյո՞ք կհամագործակցեն «Իմ քայլի» հետ, Խաչատրյանը հայտնեց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից ու հետագա ընթացքից: Կուսակցության ներկայացուցիչը նշեց՝ կան ուժեր, որոնց հետ կոալիցիան…
Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային…
Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում…














