ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մասնավորապես առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:
Քվեարկությամբ նախագիծը ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ:
Այն Ազգային ժողովում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նշենք, որ համաձայն գործող օրենքի՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

