ծանուցում
Ալկոհոլային որոշ խմիչքների իրացման և ներմուծման համար վերացվում է ծանուցման պահանջը
Կառավարությունը հավանություն տվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Այսօրվա մեր նախագիծն ուղղված է էապես հեշտացնելու բիզնես միջավայրը որոշ ոլորտներում: Դրանք 7-ն են. գարեջրի արտադրությունը, գինու, խնձորի, պտղա-հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային…
Փաշինյանը խոսեց Գորիս-Կապանի հարցի մասին
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսային և սահմանային վերահսկողություն սահմանելու մասին հարցին։ Նա նշեց, որ երեկ ոչ պաշտոնական ծանուցում են ստացել ադրբեջանական կողմից, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ից սկսած նրանք պատրաստվում են մաքսային ու անձնագրային վերահսկողություն սահմանել նաև ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից…
ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի միջոցով հարկ վճարողների հետ երկխոսությունն ակտիվացել է
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ամսվա ընթացքում կենտրոն ուղարկվում է շուրջ 3000 ծանուցում։ Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը: Արդեն ավելի քան մեկ տարի ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի իրականացվում է նաև եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիտորինգ, ինչի հետևանքով հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով…
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք…
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հունվարի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել 41-ամյա Խաչատուր Ա.-ին, որը 2020 թ.հունվարի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը…
Ոստիկանությունը խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, իսկ արդեն սեպտեմբերի 9-ին բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկեցին Քասախ գյուղի 34-ամյա մի բնակչի տունը։ Արդյունքում՝ հայտնաբերվեցին տարբեր տարաներով ու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված՝ ընդհանուր 345 գրամից ավելի մանրացված-չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածներ, տան հողամասում՝ մշակված կանեփի…
Մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանություն. Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մեկ ժամ առաջ ստացել է ծանուցում ներկայանալու ոստիկանություն: «Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն…
SMS-ի միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին. ԴԱՀԿ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ անվճար SMS հաղորդագրության միջոցով հնարավոր կլինի ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին: Ստորև ներկայացնում ենք ծառայության հաղորդագրությունն ամբողջությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին և…
«Սանիթեքը» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել պայմանագրերը խզելու վերաբերյալ
«Սանիթեք» ընկերությունը դեռ չի ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը՝ ընկերության հետ պայմանագրերը քաղաքապետի կողմից միակողմանի խզելու վերաբերյալ։ «Ծանուցումը ստանալուց հետո միայն դրա հիման վրա էլ լինելու է ընկերության հայտարարությունը, որը կհրապարակվի ողջամիտ ժամկետում»,-ասացին ընկերությունից։ Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ պայմանագրերն ամբողջությամբ խզեց (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Ինչպես գիտեք 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս…
Քոչարյանի պաշտպանները պաշտոնական ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Հիշեցնենք, որ Datalex համակարգում այսօր առավոտյան տեղեկություն է հայտնվել, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Բացի այն, որ գործի մակագրման մասին…
Գագիկ Ծառուկյանը ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել. ՔԿ
shantnews.am-ը գրում է. ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի…
Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ և մասնակցելու են նիստին թե ոչ։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան…
Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի…
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող…
ՃՈ-ն կոչ է անում վարորդներին տուգանքների մասին տեղեկանալ կայքից
Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից: Այս առնչությամբ ՃՈ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ: Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում…