Ծանրամարտի ԱԱ
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ տեղը: Առանձին վարժություններում ևս Յայլյանը դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Պոկում վարժությունում…
Այսօր իրենց ուժերը կփորձեն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը. Ծանրամարտի ԱԱ
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ մրցումային վերջին օրը, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա: +109 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Հայ ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել 12:55-ից Առաջին ալիքի ուղիղ եթերում: Նախքան այս Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել էին աշխարհի…
Այսպիսի պահերի համար է պետք ապրել, կեցցե՛ս, Սիմո՛ն. Գևորգ Լոռեցյանի արձագանքը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին արդեն կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ: «ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!! Այսպիսի պահերի համար է պետք ապրել։ Պահ, երբ հպարտանում ես, որ հայ ես։ Այսպես են հաղթում։ Կեցցե՛ս, Սիմո՛ն։ Ու թող մեկն ասի, որ հաճելի չէր հետևել, թե ինչպես են մյուսներն…
Կարեն Գիլոյանը Թայլանդից նկար է հրապարակել Սիմոն Մարտիրոսյանի հետ
Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը Թաիլանդից լուսանկար է հրապարակել ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ։ «Առաջ և հետո))) Մի տեսակ հեքիաթի է նմանվում: 3 օր առաջ Հակոբն էր, հիմա՝ Սիմոնը: Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոնը: Հրաշալի, ֆանտաստիկ, փայլուն Սիմոնը: ԲՌԱՎՈ!!!!!», – գրել է Գիլոյանը ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/karen.giloyan/posts/2468597833247911 Հիշեցնենք՝ 109 կգ քաշային կարգում Սիմոնը երկամարտում գրանցել…
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն: Մեր մարզիկը անթերի գործեց պոկում վարժությունում և բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները. նախ 190 կգ, ապա 195կգ և ամենավերջում բարձրացնելով 199 կգ ծանրաձողը, Սիմոնը սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նույնպես…
Իզաբելլա Յալյանը գրավեց 6-րդ հորիզոնականը. Ծանրամարտի ԱԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Թայլանդում ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի է դուրս եկել 59 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը։ Հրում վարժության 110կգ արդյունքով՝ 6-րդ տեղն է զբաղեցրել Յալյանը, իսկ պոկում վարժությունում 92կգ արդյունքով 5-րդ տեղը։ Այսպիսով, երկամարտի 220կգ արդյունքով մեր ներկայացուցիչը 6-րդն է։
Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը. Ծանրամարտի ԱԱ
Երեկ Սեպտեմբերի 18- ին Թաիլանդի Պատայա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ`7 տղա և 2 աղջիկ: Հայտնի է ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը: Առաջինը պայքարը կսկսի Իզաբելա Յայլյանը: 59 կգ քաշային ծանրորդուհին կմրցի B խմբում: Նրա նախնական երկամարտի պատվերն է 218 կգ-ը: Մրցումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սեպտեմբերի 22-ին պայքարը կսկսի 81 կգ…







