ծնունդ
Գեղարքունիքում նախորդ տարի գրանցվել է 1757 ծնունդ
Գեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականին գրանցվել է 1757 ծնունդ, որից 9-ը՝ զույգ։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարում ծնված 1766 երեխաներից 912-ը տղա են, 854-ը՝ աղջիկ։ Գրանցված ծնունդներից 922-ը կամ 52,2 տոկոսը բաժին է ընկնում Մարտունու տարածարջանին։ 312 երեխա ծնվել է Գավառի, 271 երեխա՝ Սեւանի, 183 երեխա՝…
Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է
Այսօր Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է իր 80-ամյակը։ Սրա կապակությամբ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել։ Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Հայկական ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը: Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ…
Այսօր Վահան Բիչախչյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նշում է ծննդյան 22-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից։ Նշենք, որ Վահանը արդեն հասցրել է աչքի ընկնել հավաքականում՝ Շվեդիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ գրավելով մրցակցի դարպասը։ Բիչախչյանն այս պահի դրությամբ ներկայացնում է Սլովակիայի «Ժիլինան», ում կազմում երեկ կարողացած նաև գոլի հեղինակ դառնալ՝ Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակներում։
Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստությունն…
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի: Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր…
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակն է
Ընթերցասեր հանրությունը այսօր տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի ծննդյան 124-ամյակը: Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն: Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս…
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա առթիվ: «Սիրելի՛ հրամանատար, Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը: Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,-…
Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը
Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ կայքից: Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել…
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակն է
Այսօր՝ հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին: Նույն օրը՝ ժամը…
Ստեփանակերտում պատերազմից հետո լույս աշխարհ է եկել առաջին արցախցին
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնում շաբաթ օրը լույս աշխարհ է եկել պատերազմից հետո առաջին արցախցին: Ստեփանակերտի ծննդատանն առաջին ծնունդից հետո, նաև երկու հաջող վիրահատություն են իրականացրել՝ երեկ և անցած գիշերը:
Էդ Շիրանը հայր է դարձել
Բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանը հրապարակում է կատարել instagram-ի էջում: Երգիչը հայտնել է, որ դուստր է ունեցել: «Անձնական բնույթի նորություն ունեմ, որով կցանկանայի կիսվել։ Անցած շաբաթ ծննդատան հրաշալի մանկաբարձների շնորհիվ Չերին մեր հրաշք և առողջ դստերը լույս աշխարհ բերեց, որի անունն է Լիրա Անտարկտիկա Սիբորն Շիրան։ Մենք մինչև ականջների ծայրը սիրահարված ենք նրան։ Մայր ու…
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Յան Գիլանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանին, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ:…
2020-ի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 960 երեխա
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ: Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին…
Ներքին Կարմիրաղբյուրում եռյակ է լույս աշխարհ եկել
Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի Facebook-ի էջում գրված է․ «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221