Կազան

  • Փաշինյանը Հայաստան կվերադառնա այլ ինքնաթիռով

    Փաշինյանը Հայաստան կվերադառնա այլ ինքնաթիռով

    Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով: Այս մասին  տեղեկացանք Կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», – նշեցին գործադիր մարմնից։ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

  • Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է. Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում

    Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է. Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում

    Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։ Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը,…

  • Նիկոլ Փաշինյանը Կազանում հանդիպել է  Միխայիլ Միշուստինի հետ

    Նիկոլ Փաշինյանը Կազանում հանդիպել է Միխայիլ Միշուստինի հետ

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի էջում գրառմամբ տեղեկացրել է. «Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

    Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։  

  • ՍՍ-ն անձամբ է համաձայնել ԼՂ կարգավորման Կազանյան, ապա փոփոխված Լավրովյան պլանին

    ՍՍ-ն անձամբ է համաձայնել ԼՂ կարգավորման Կազանյան, ապա փոփոխված Լավրովյան պլանին

    Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է. «ՍՍ-ն մոռացել է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ինքն է եղել ԱԱԾ և ՆԳ նախարարը։ Այդ օրը ՀՀ ԱԺ-ում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահները, կառավարության անդամներ և պատգամավորներ։ ՍՍ-ն մոռացել է, որ իշխանության է եկել Մարտի 1-ի ողբերգական…

  • ԱՊՀ երկրները խորհրդակցություն կանցկացնեն հետախուզական գործունեության մասին

    ԱՊՀ երկրները խորհրդակցություն կանցկացնեն հետախուզական գործունեության մասին

    Այսօր Կազանում հետախուզական գործունեության մասին խորհրդակցություն կանցկացնեն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները։ Մասնակիցները մտադիր են քննարկել արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը, լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ «ԱՊՀ հետախուզությունների տնօրենների համաժողովը կբացի խորհրդակցական մարմնի նախագահը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը,։ Սպասվում…

  • Արայիկ Հարությունը հանդիպել է WorldSkills-ի նախագահի հետ

    Արայիկ Հարությունը հանդիպել է WorldSkills-ի նախագահի հետ

    ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Կազանում զրուցել եմ WorldSkills կազմակերպության նորընտիր նախագահ Յոս դե Գոյի հետ: Նա հայտնեց, որ իր առաջնային նպատակներից է, որ անդամ պետությունները լուրջ հաջողություն ունենան մասնագիտական կրթության ոլորտում և պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեր բարեփոխումներին»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157514143643501&set=a.10150460716863501&type=3&theater

  • Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

    Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

    Բռնցքամարտի Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը 8-ռաունդանոց մենամարտում հաղթանակի հասավ ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամբ: Այսպիսով, Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում և շարունակում է մնալ անպարտելի:

  • Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ծխեցման պատճառով

    Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ծխեցման պատճառով

    Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ռեստորաններից մեկում ծխեցման պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներն ու փրկարարները: Արդյունքում, ոչ ոք չի տուժել:

  • Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության  Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել: