Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
«Իկար» ավիաընկերության Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը:
Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել: