կախա կալաձե
Երևանում՝ Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի․ Կախա Կալաձեի առաջարկը
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գտնվում է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Տրանսպորտի ոլորտի բարեփոխումներում ենթադրվում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում․ քաղաքապետարան Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին «Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է…
Երևանից պատվիրակություն է մեկնել Թբիլիսի
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։ Ուժեղ քամին Երևանում ու մարզերում վնասներ…
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է Կախա Կալաձեին և հրավիրել Երևան
Երևանի քաղաքապետարանի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել եմ նաև երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։ Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝…
Թբիլիսիում Մոսկովյան պողոտայի անվանափոխությունն են պահանջում
«Ռուսաստանն օկուպանտ է» շարժման ակտիվիստները հավաքվել են Թբիլիսիի Մոսկովյան պողոտայի 11 համարի շենքի մոտ և քաղաքապետ Կախա Կալաձեից պահանջում են պողոտան անվանափոխել: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Քաղաքացիական ակտիվիստները հանդես են եկել պաստառներով, որոնք կրում են 2008 թվականի Օգոստոսյան պատերազմում զոհված 170 զինվորների անուն-ազգանունները: Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի խոսքերով՝ իրենք քաղաքապետարանին առաջարկում են վերանվանել Մոսկովյան…
Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում…
Լեդի Գագան՝ Թբիլիսիի քաղաքապետի կնոջ մոդելավորած զգեստով
Երգչուհի Լեդի Գագան հոլիվուդյան երեկույթին ներկայացել է վրացական Anouki բրենդի սև, կաշվե զգեստով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Anouki բրենդի զգեստն առաջին անգամ ներկայացվել է Թբիլիսիի աշուն-ձմեռ 2019 նորաձևության շաբաթվա ընթացքում: Զգեստը կարված է արհեստական կաշվից, որպես դետալ օգտագործվել են բյուրեղներ: Զգեստը դեռևս ազատ վաճառքում չէ: Լեդի Գագան իր երեկոյան կերպարն ամբողջացրել է սև,…
Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց: Այս մասին քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արված բրիֆինգի ընթացքում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքով, Իրակլի Կոբախիձեն որոշել է հրաժարական տալ, ելնելով ժողովրդի առջև պատասխանատվությունից: Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Կոբախիձեին փոխարինող թեկնածուն իշխող կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն է: Հայտնում է Aliq.ge-ն:
Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենք է կառուցվում
Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ եւ ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ…
Ողջունում ենք մեր երկրում ներդրում անող ռուսական ընկերություններին. Թբիլիսիի քաղաքապետ
Ողջունում ենք ռուսական բոլոր ընկերություններին, որոնք ներդրում են անում մեր երկրում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Այդպես է նա մեկնաբանել հաղորդագրությունն այն մասին, որ էլեկտրամոբիլների վարձույթն իրականացվում է ռուսական ընկերության կողմից: Կալաձեի խոսքերով` նման նախագծեր իրականացվում են Եվրոպայի շատ քաղաքներում, և Թբիլիսիի քաղաքապետարանն ուրախ է, որ այն գործում է նաև Վրաստանում: Նա…
Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ
Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է Թբիլիսիիքաղաքային նիստում: Նա նշել է, որ փողոցներում աղբարկղերը գեղեցիկ չեն, ուստի կարելի է փոխել քաղաքի արտաքին տեսքը: «Առաջիկայում կմեկնարկի Ճավճավաձեի փողոցի հիմնանորոգումը, այս պահին այնտեղ վիճակը վթարային է, հատկապես ստորգետնյա անցումների հատվածը»,- ասել է Կալաձեն:
Առաջիկա ընտրություններին «Վրացական երազանքում» նոր դեմքեր կլինեն. Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը չի բացառում, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունում շատ նոր դեմքեր կլինեն։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Ինչպես տեղեկացրել է Կալաձեն, կուսակցության դռները միշտ բաց են հաջողակ երիտասարդների համար, ինչը կարևոր է: «Կան մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից: Սա սովորական ու…
Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում
Թբիլիսիի տաքսի մեքենայի վարորդները բողոքում են քաղաքապետ Կախա Կալաձեի՝ մայրաքաղաքի բոլոր տաքսիները սպիտակ ներկելու որոշման դեմ: Թբիլիսիում կայացրած բողոքի ակցիայից հետո տաքսու վարորդների մի մասը` Լեյբորիստական կուսակցության գլխավորությամբ, տեղափոխվել է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան հարևանությամբ: Այստեղ առանձնատան անվտանգությունն ապահովում էին պարետային ոստիկանության ջոկատները: Տաքսու վարորդները դեմ են մեքենաները ներկել սպիտակ գույնով` պատճառաբանելով, որ…
Թբիլիսիում վարորդները բողոքի ցույց են իրականացրել նոր կանոնակարգի դեմ
Այսօր բողոքի ցույց է իրականցվել Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մոտ: Ցույցը իրականցրել են Թբիլիսիի վարորդները՝ տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը հետաձգելու պահանջով: Նրանք պահանջել են նաև հանդիպում քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Տաքսիստներից պահանջում են տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելու, ինչպես նաև աջ ղեկով և երկդուռ մեքենաների համար նախատեսված սահմանափակումների վերանայում: Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգի`Վրաստանում…
Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Քաղաքական քարտուղարի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին կարևոր ավանդ կներդնի կուսակցության հետագա ուժեղացման գործում»,-ասել է Կալաձեն: Այդ մասին հայտարարությունն արվել է «Վրացական երազանքի»՝ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո,…













