կայանում
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ձեզ ենք ներկայացնում նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան ստացած միավորներից, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ ✅Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում`…
Նախորդ օրը ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել իշխանություններին մանր ու մեծ ծառայություններ մատուցող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մեքենան` սխալ տեղ կայանելու համար: Իրականում մեքենան ոչ թե նրանն է, այլ Գյումրիի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արման Սահակյանինը, որը պատգամավոր Բաղդասարյանին պատկանող համարներով է շրջում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Սահակյանը բացի «Սովրանո»…
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում: Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդներն զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել: Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի: Ստուգայցերը…