կայծակնային շախմատ
Գաբրիել Սարգսյանի հաջող մեկնարկը շախմատի ԵԱ-ում
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող մեկնարկ է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարի առաջին վեց տուրերից հետո Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր՝ առաջատարներից հետ մնալով ընդամենը կես միավորով։ Արագ շախմատի առաջնության հաջորդ հինգ տուրերը կկայանան դեկտեմբերի 10-ին։ Իսկ դեկտեմբերի 9-ին շախմատի սիրահարները հնարավորություն կունենան հետևելու կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը…
Աշխարհի առաջնություն․ Արոնյանը կայծակնայինի միանձնյա առաջատարն է
Վարշավայում շարունակվում է կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։ 12 տուրերից հետո տղամարդկան մրցաշարում Արոնյանը վաստակել է 12 միավոր և այս պահին միանձնյա առաջատար է։ Արոնյանից ընդամենը կես միավոր հետ է մնում Բասեմ Ամինը։ Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մի շարք շախմատիստներ, որոնցից…
Speed Chess Championship. Արոնյանը հաղթահարեց Դուբովի արգելքը
Մեկնարկել է Speed Chess Championship կայծակնային շախմատի 2021 թվականի առնցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Նա առաջին փուլում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովի հետ ու պարտության մատնել 15-12 հաշվով։ Մրցաշարը նոկաուտ համակարգով է, այսինքն՝ հաղթողը անցնում է հաջորդ փուլ, իսկ պարտվողը դուրս մնում պայքարից։ Այսպիսով՝ Արոնյանը 8 հաղթողների շարքում է ու…
Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: 22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15…
Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները ֆավորիտները հայեր են
Էստոնիայում այսօր մեկնարկում են Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրների 450 շախմատիստներ: Արագ շախմատի մրցաշարի գործակից ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը: Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում են 32 երկրների 440 շախմատիստներ: Կայծակնային մրցաշարի գործակից ֆավորիտն…
Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Մոնտե Կառլոյում տեղի կունենան Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Արագ շախմատի մրցաշարին կմասնակցեն 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Ձախողված Տատա Սթիլ․ Արոնյանը վերջինն է
Հնդկաստանում ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Տատա Սթիլ մրցաշարը։ Դրան մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով անհաջող հանդես եկավ մրցաշարում։ Նա ընդհանուր հաշվարկում վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը։
Grand Chess Tour․ Արոնյանը դարձավ մրցաշարի չեմպիոն
Քիչ առաջ ԱՄՆ-ում ավարտին մոտեցավ Grand Chess Tour St. Louis 2019 շախմատային մրցաշարը, որն անցկացվում էր Արագ շախմատ և կայծակնային շախմատ մրցաձևերում։ 150 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով առաջնությանը մասնակցեց նաև Լևոն Արոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հայկական շախմատի առաջատարը կարողացել էր հաղթել արագ շախմատի մրցմանը։ Կայծակնային մրցաձևում Արոնյանն այդքան էլ հաջող հանդես չէկավ, սակայն նախորդ…
Մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարը բաղկացած է 21 տուրից: Երեկ տեղի ունեցան 1-12-րդ տուրերը: Մրցաշարը հաջող էր մեկնարկել Լևոն Արոնյանը, ով 10-րդ տուրից հետո գլխավորում էր աղյուսակը, սակայն հայկական շախմատի առաջատարը 11-րդ տուրում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ 12-րդում՝ Անիշ Գիրիին: 12 տուրից հետո աղյուսակը 9,5-ական…









