կանադա

  • Կանադան ՌԴ պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցներ է սահմանել

    Կանադան ՌԴ պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցներ է սահմանել

    Կանադան հայտնել է ՌԴ պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ 27 ռուսական առանցքային ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաև պետական կորպորացիաների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ Ցուցակում նշվում է 382 ռուսաստանցու անուն, որոնց թվում կան պատգամավորներ։ Սև ցուցակում են նաև ՌԴ կենտրոնական բանկը, Խնայբանկը, ՎՏԲ-ն, Ալֆա բանկը, Գազպրոմբանկը, Ռոստեխը, Ռոստելեկոմը, Գազպրոմը, Գազպրոմնեֆտը, Տրանսնեֆտը, մի շարք այլ ընկերություններ և…

  • Կարգելվի գործարքները ռուսական պետական բանկերի հետ․ Թրյուդոն հայտարարեց պատժամիջոցների մասին

    Կարգելվի գործարքները ռուսական պետական բանկերի հետ․ Թրյուդոն հայտարարեց պատժամիջոցների մասին

    Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հայտարարել է, Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ու նշել նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Այս մասին հայտնում է La Presse-ը։ Թրյուդոն ասել է, որ կանադացիներին կարգելվի ցանկացած ֆինանսական փոխգործակցություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, ինչպես նաև՝ կարգելվեն գործարքները՝ կապված ռուսական պետպարտքի գնման հետ։ Նրա խոսքով՝ հավելյալ պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական պետական…

  • Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

    Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

    Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները կապված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հետ։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, փոխանցում է Укринформ-ը։ «Կանադան, գործընկերների և դաշնակիցների հետ միասին, կոշտ կպատասխանի միջազգային իրավունքի այս բացահայտ անտեսմանը»,- ասել է Ջոլին։ Նա նշել է, որ Կանադան խստորեն դատապարտում է նախագահ Պուտինի կողմից Դոնեցկի և…

  • Պեկին-2022. կանադուհիները՝ հոկեյի օլիմպիական չեմպիոն

    Պեկին-2022. կանադուհիները՝ հոկեյի օլիմպիական չեմպիոն

    Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում են 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։ Կանանց հոկեյի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Կանադայի ու ԱՄՆ-ի հավաքականները։ Բավականին լարված պայքարում ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին կանադուհիները և հաղթեցին 3-2 հաշվով՝ նվաճելով օլիմպիական չեմպիոնությունը։ Նշենք, որ սա Կանադայի հավաքականի 5-րդ ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերում։ After an incredible tournament, Canada wins #Gold in women’s…

  • Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 6 միլիոն դոլարի զենք ու զինամթերք. Թրյուդո

    Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 6 միլիոն դոլարի զենք ու զինամթերք. Թրյուդո

    Կանադան Ուկրաինային կտրամադրի զենք-զինամթերք, ինչպես նաև վարկ՝ տնտեսական կայունությանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա նշել է, որ կտրամադրվի 6,1 ԱՄՆ դոլարի զենք և զինամթերք։ Թրյուդոն ասել է նաև, որ Կանադան լրացուցիչ վարկ կտրամադրի՝ 390 միլիոն դոլարի չափով, որպեսզի աջակցի Ուկրաինայի տնտեսությանը։ Նշենք, որ ավելի վաղ Թրյուդոն ու Ուկրաինայի նախագահ…

  • Բեռնատարների վարորդները փակել են Կանադան ԱՄՆ-ին կապող կամուրջը

    Բեռնատարների վարորդները փակել են Կանադան ԱՄՆ-ին կապող կամուրջը

    Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների ու մյուս սահմանափակումների դեմ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Նշվում է, որ վարորդները փակել են ամերիկյան Դեթրոյթ և կանադական Վինձոր քաղաքներն իրար կապող «Ամբասադոր» կամուրջը, որով օրական ավելի քան 8000 բեռնատար է անցնում ու որով տեղի է ունենում երկու երկրների միջև առևտրի…

  • Կանադայում ցուցարարներին զգուշացրել են բանակի ներգրավվման հնարավորության մասին

    Կանադայում ցուցարարներին զգուշացրել են բանակի ներգրավվման հնարավորության մասին

    Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները՝ պարտադիր պատվաստումների ու կարանտինի դեմ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ Օտտավայի ոստիկանապետը զգուշացրել է՝ ցույցերը ցրելու գործում ներգրավվել զինված ուժերին, քանի որ իրավապահները ռեսուրսներ չունեն՝ մայրաքաղաքի ճանապարհներն արգելափակած բեռնատարները հեռացնելու համար։ Նա ասել է նաև, որ զինվորներին ներգրավվելը չափազանց վտանգավոր է, որովհետև ցուցարարների մեջ…

  • Կանադան հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ է ուղարկել Ուկրաինա

    Կանադան հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ է ուղարկել Ուկրաինա

    Global News-ի փոխանցմամբ՝ Կանադան հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ է ուղարկել Ուկրաինա: Նշվում է, որ այս քայլը, հեռուստաալիքի զրուցակիցների պնդմամբ, դարձել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից գործադրվող «ջանքերի մի մասը» ռուսական ագրեսիան զսպելու և Ուկրաինայի կառավարությանն աջակցելու ուղիներ գտնելու ուղղությամբ։ Աղբյուրում հավելվում է, որ ևս մեկ առաջադրանք, որը դրված Է հատուկ նշանակության ուժերի առջև,…

  • Կանադայում նոր առեղծվածային հիվանդություն է տարածվում

    Կանադայում նոր առեղծվածային հիվանդություն է տարածվում

    Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու Բրանսուիկ նահանգում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի Vitalité առողջապահական ցանցի աշխատակցին: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ անհայտ հիվանդությունը հանգեցնում է երիտասարդ կանադացիների մոտ մտավոր ունակությունների արագ անկման: Առաջին անգամ նման հիվանդություն գրանցվել է մոտ 2 տարի առաջ: Չնայած…

  • Կանադայի ԶՈւ-ի ռազմաբազայում պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել

    Կանադայի ԶՈւ-ի ռազմաբազայում պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել

    Կանադական Վակուվերում պայթել է այդ երկրի զինված ուժերի ռազմաբազաներից մեկը, որի հետևանքով 10 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Նշվում է, որ նրանցից 4-ը հոսպիտալացվել են, իսկ մնացած տուժածներին օգնություն են ցուցաբերել ռազմական բժիշկները՝ տեղում։ Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազն է եղել։ Նշվում է նաև, որ պայթյունից շինությունը մասամբ փլուզվել է։

  • Խորը մտահոգված ենք վերջին ընդհարմամբ, որը հանգեցրեց հայ զինծառայողների մահվան․ Կանադայի ԱԳ նախարար

    Խորը մտահոգված ենք վերջին ընդհարմամբ, որը հանգեցրեց հայ զինծառայողների մահվան․ Կանադայի ԱԳ նախարար

    Կանադան իր խորը մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախման հետ կապված, որի հետևանքով հայ զինծառայողներ են մահացել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։ Նա նշել է, որ Կանադան դեէսկալացիայի կոչ է անում կողմերին, որպեսզի հնարավոր լինի հակամարտության համար գտնել խաղաղ լուծում։ Ջոլին նշել է նաև, որ իրենց մտքերը զոհերի…

  • Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը

    Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը

    Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնել է Health Canada-ն։ Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ): Ըստ աղբյուրի՝  նախկինում պատվաստման հավելյալ չափաբաժին կարող էին տրվել միայն 50 տարեկանից բարձր…

  • Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանին կոնտեյներներ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել

    Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանին կոնտեյներներ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել

    Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանի մոտ գտնվող Zim Kingstone կոնտեյներներ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել: Այս հայտնել Է Global News հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի օր առաջ Մալթայի դրոշի տակ նավարկող նավից վատ եղանակի պատճառով ծովում մոտ 40 կոնտեյներ է ընկել: Հրդեհը կապված է երկու կոնտեյներների հետ, որոնցում վտանգավոր նյութեր են գտնվում։

  • Հայտնի է, թե Թրյուդոն երբ կհայտարարի նոր կառավարության կազմը

    Հայտնի է, թե Թրյուդոն երբ կհայտարարի նոր կառավարության կազմը

    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նոր կառավարության կազմը կհայտարարի հոկտեմբերի 25-ին։ Այս մասին տեղեկանում ենք CBC հեռուստաալիքից։ Նշվում է, որ կառավարությունում նոր դեմքեր են հայտնվելու, իսկ նախկին կառավարությունից որոշ մարդիկ կլքեն իրենց պաշտոնը կամ էլ կանցնեն այլ աշխատանքի։ Ըստ աղբյուրի՝ Թրյուդոն մտադիր է պահպանել նախարարական կաբինետում գենդերային հավասարությունը։ Մասնավորապես՝ նա ցանկանում է Կանադայի պաշտպանության նոր նախարար…

  • Օտտավայում հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանի դրոշը

    Օտտավայում հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանի դրոշը

    Կանադայի Օտտավա քաղաքի քաղաքապետարանի դիմաց հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ այն արվել է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Ըստ աղբյուրի՝ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնն ու ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ելույթներով են հանդես եկել։