Կանադայի Օտտավա քաղաքի քաղաքապետարանի դիմաց հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։
Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ այն արվել է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Ըստ աղբյուրի՝ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնն ու ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ելույթներով են հանդես եկել։
