Կանանց նկատմամբ բռնություն
Sky Sports-ը միացել է «Սպիտակ ժապավեն» նախաձեռնությանը՝ վերջ տալու կանանց նկատմամբ բռնությանը
Sky Sports-ը կրկին հաստատում է իր աջակցությունը «Սպիտակ ժապավեն» նախաձեռնությանը՝ կոչ անելով տղամարդկանց և տղաներին պայքարել կանանց նկատմամբ բռնության և միսոգինիայի դեմ՝ սպորտի շրջանակներում և դրանից դուրս։
Կանանց հանդեպ բռնությունը վիրավորանք է Աստծուն․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 2022 թվականի իր առաջին քարոզն է իրականացրել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Պապն իր խոսքում անդրադարձել է նաև կանանց հանդեպ բռնություններին։ Նա նշել է, որ մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պահպանում են խաղաղությունը, ու մենք պետք է հոգանք մայրերի մասին և պաշտպանեն կանանց։ Հռոմի Պապը կանանց նկատմամբ բռնությունը որակել է…
Թուրքիայում կանայք բողոքի ակցիաներ են կազմակերպել
Երեկ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն էր, որի առթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ ակցիաներին մասնակցել են բազմաթիվ կանայնք ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք բողոքել են վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության աճից ու մի քանի դաժան սպանություններից, որը գրանցվել է վերջերս։…
ԵՄ-ն՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման օրվա առթիվ
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Այս առիթով Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ, և այն չպետք է տեղ ունենա Եվրոպայում կամ աշխարհի այլ վայրերում: Այնուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր…
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Հ․ Խաչատրյանի գործի վերաբերյալ
24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է իր երրորդ երեխային և նրան այդպես էլ չտեսնելով ու անանուն զանգ ստանալով՝ տեղեկացվել, որ երեխան մահացել է։ Միաժամանակ Հ. Խաչատրյանին տեղեկացրել են, որ 6 օր շարունակ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել։ Կատարվածի կապակցությամբ՝…
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ ԱՆ հայտարարությունը
ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներին, անհրաժեշտ է համարում բազմակողմանի տեղեկություն տրամադրել հասարակությանը Կոնվենցիայի վավերացման գործընթացի և հանրության շրջանում Կոնվենցիայի կարգավորման առարկայի վերաբերյալ տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ։ Վավերացման գործընթացի վերաբերյալ. Այսպես, Կոնվենցիան ուժի մեջ…
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով խորհրդաժողով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով խորհրդաժողովին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Եվրոպայի Խորհրդի կազմակերպած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՀ…







