Կանանց ֆուտբոլ
Հիանալի և գրավիչ խաղ. Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին՝ աշխարհի առաջնության հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ ԱՄՆ-ի կանանց հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հաղթանակի կապակցությամբ: Հիանալի և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում ձեզնով»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: Նշենք՝ հուլիսի 7-ին կայացած եզրափակչում ամերիկուհիները 2-0 հաշվով հաղթեցին Հոլանդիային.
ԱՄՆ-ն կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայում ավարտին մոտեցավ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ի և Հոլանդիայի հավաքականները։ Խաղում ավելի ուժեղ գտնվեցին ամերիկուհիները։ Նախ՝ Ռապինյոն 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ հետո այն կրկնապատկեց Լավելը։ Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, ԱՄՆ-ն հաղթեց 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ https://www.youtube.com/watch?v=uzWDvvSnrtw 2015 թվականի աշխարհի առաջնությանը ամերիկուհիները հաղթել էին…


