կանաչ
Երևանյան սքեյթ-պարկը քիչ-քիչ իրականություն է դառնում
Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում կառուցվող ապագա սքեյթ-պարկը քիչ-քիչ իրականություն է դառնում, իրականացվում են վերջին շտկումները։ Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Կարմիր կատար հրաբուխը ներառվեց բնության հուշարձանների ցանկում Պետությունը նախատեսում է անցում կատարել էլեկտրոմոբիլներին «Ամեն ինչ արդեն պատրաստ է: Ոռոգման խնդիրը լուծված է, ՀՈԱԿ-ի մասնագետները 8600 ծաղիկ են…
Հրդեհ է բռնկվել Կանաչ սուպերմարկետի պահեստում
ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեում գտնվող «Կանաչ» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։14-ին։
10 միլիոն դոլար կուղղվի անտառների վերականգնմանը․ նախարար
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր: Միջազգային համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու…
«Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը բարեկարգվում է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Բարեկարգվում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը (Պլանի գլուխ, գյուղինստիտուտից վերև)։ Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել։ ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը, տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում: Առաջիկա…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է Կանաչ, փոշենման զանգված
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ և ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են…





