կանգառներ
Նյու Ջերսիի Տրանսպորտի ուշացումները և աննշված կանգառները՝ ուղևորների խնդիրները
Նյու Ջերսիի տրանսպորտային համակարգում նկատվում են ուշացումներ՝ կապված Amtrak Ice Patrol-ի աշխատանքների հետ, իսկ Մոնմաութ և Օուշըն շրջաններում ավտոբուսի կանգառների մոտ 35%-ը մնում է աննշված՝ ուղևորներին դժվարություն ստեղծելով ճանապարհների և կանգառների մասին տեղեկատվություն ստանալու հարցում։
Օրական 12 համայնք ենք այցելում՝ գումարած չնախատեսված կանգառները․ Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Օրական 12 համայնք ենք այցելում՝ գումարած չնախատեսված կանգառները: Էն սերը և վստահությունը, որ Վարչապետ Փաշինյանը վայելում է ժողովրդի մոտ, աննկարագրելի է»,- ասված է գրառման մեջ։
Քանաքեռ-Զեյթունում կոտրել են կանգառի ապակիները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանում կրկին կոտրել են կանգառի ապակիները։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ «Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է Facebook-ի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ մեկ գիշերում 5 կանգառ էին վնասել։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/2797725566993525
Սանիտարահիգիենիկ միջոցառումներ՝ 1899 հանրային վայրերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում: Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև…
ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է․ «ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում»։ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը ասել է, որ Երևանի…
ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Արմեն Հարությունյանը հայտնել է․ «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան…





