fbpx
Հասարակություն

ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով:

Արմեն Հարությունյանը հայտնել է․

«Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ  փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»։

Նա նշել է, որ ԱԻ մեքենանաներով մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։

Բացի այդ Արմեն Հարությունյանը դիտարկել է, որ մինչ օրս ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները մի շարք հանրային տարածքներում ախտահաման աշխատանքեր են իրականացրել։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ