կապիկի ծաղիկ
Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել Ռուսաստանում
Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ հիվանդությունը երիտասարդի մոտ թեթև ընթացք ունի, կյանքին վտանգ չի սպառնում։ Երիտասարդը մեկուսացված է և գտնվում է բուժհաստատությունում:
Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հայտնաբերվել Էկվադորում
Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հայտնաբերվել Էկվադորում: Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հիվանդի վիճակը կայուն է։ Վարակվածը 30-ն անց երիտասարդ է։
Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով
Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը՝ նշելով, որ վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Նշվում է, որ վարակվելու պատճառի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան
Ռուսաստանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծ է. ԱՀԿ
Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։ Վույնովիչը ասել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու…
Կապիկի ծաղկի երեք նոր դեպք է գրանցվել Ռումինիայում
Ռումինիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին: Վարակվածները 24, 33 և 38 տարեկան տղամարդիկ են: «Նրանց առողջական վիճակը լավ է, նրանք մեկուսացման մեջ են՝ մեկը հիվանդանոցում, երկուսը՝ տանը: Էպիդեմիոլոգիական հետաքննություն է իրականացվում՝ պարզելու նրանց հետ ուղիղ շփման մեջ գտնված անձանց»,- «Աջերպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է անանուն աղբյուրը: Մինչ այսօր Ռումինիայում…
Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հռչակել
Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում: «Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով՝ քանի…
ԱՀԿ-ն կապիկների ծաղկի գիտնականների խնդրանքով անվանումը կփոխի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում կանվանափոխի: Այս մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ն նաև ամբողջ աշխարհի գործընկերների փորձագետների հետ աշխատում Է կապիկների ծաղկի վիրուսի և դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են…
Կապիկի ծաղիկի դեպք է գրանցվել Ռումինիայում
Ռումինիայի բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Դա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: այս մասին հայտնում է Ռումինիայի առողջապահության նախարարությանը: «Ռումինիայում կապիկի ծաղիկի դեպք է արձանագրվել: Վարակվողը Բուխարեստից 26-ամյա տղամարդ է: Վարակը հաստատվել է լաբորատոր համապատասխան փորձաքննությունից հետո»,-նշված է նախարարության հաղորդագրությունում: Վարակված քաղաքացու մոտ ախտանշանները արձանագրվել են 4 օր առաջ,…
Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել Հունաստանում
Հունաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։ Վարակվածը տղամարդ է, ով վերջերս մեկնել էր Պորտուգալիա։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել։ Նմուշներն ուղարկվել են Սալոնիկի Արիստոտելի համալսարանի բժշկության ֆակուլտետի մանրէաբանական լաբորատորիա։ «Ըստ համաճարակաբանական տվյալների՝ ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է, քանի որ հիվանդությունը սովորաբար մեղմ է և…
Կապիկի ծաղիկից խուսափելու համար ԱՆ-ն նախազգուշացնում է ճանապարհորդներին
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն: Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի…
Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը
Կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Նիգերիայում։ Ընդհանուր առմամբ երկրում հիվանդացել է 21 մարդ, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեղական կենտրոնը: Նիգերիայի բնակչությունը գերազանցում է 210 միլիոնը։ Այս ցուցանիշով Աֆրիկայի ամենամեծ երկիրն է, իսկ աշխարհում՝ վեցերորդը։ «2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ երկրի ինը նահանգներում հաստատվել է ընդհանուր 21 դեպք, որոնցից մեկը՝ մահացու… նա…
Աշխարհի 27 երկրում կապիկի ծաղկի 257 հաստատված դեպք կա․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհի 27 երկրում կապիկի ծաղկի 257 հաստատված և մոտ 120 ենթադրյալ դեպքի մասին: Նշվում է, որ հիվանդերը հիմնականում միասեռական տղամարդիկ են: Մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Մայիսի 13-ից սկսած՝ հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 23 երկրում, որոնք չեն հանդիսանում էպիդեմիկ: Կազմակերպությունում նշել են, որ դեպքերի զգալի մասում մասնագետները կապ չեն…
Ֆրանսիայում կապիկի ծաղկի կանխարգելման շրջանակում առաջին պատվաստումներն են իրականացրել
Ֆրանսիայում կապիկի ծաղկի տարածումը կանխարգելելու շրջանում առաջին պատվաստումներն են իրականացվել: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով բժշկական ոլորտի պատասխանատուներին: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահական գերագույն վարչությունը պատվաստման խորհուրդ էր տվել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Նշվում է, որ ուրբաթ Փարիզում 2 մարդ է պատվաստվել: Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք:
Արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք
Հիվանդություններիկ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա,…
Իսպանիայի իշխանությունները հաստատել են կապիկի ծաղիկի 84 դեպք
Իսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 84 դեպք։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 59 դեպքի մասին։ Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և…











