կասիմ ժոմարտ տոկաեվ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը…
Ալմաթիում վերսկսվել են բողոքները և ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները
Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհողները հունիսի 10-ին դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Այժմ հրապարակը և դրան հարող պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները: Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ է կատարում, արդեն բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:…
Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Միության երկրների ղեկավարները կմասնակցեն նեղ և ընլայնված ձևաչափերով նիստին։ Ներկա նիստը զուգադիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ եվրասիական ինտեգրման գաղափարի 25 և…
Ղազախստանում բախումներ են եղել հակակառավարական ցույցի ժամանակ
Ղազախստանի երկու խոշորագույն քաղաքներում՝ գործող մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) և նախկին մայրաքաղաք Ալմաթիում ցույցեր են եղել։ Ցուցարարների պահանջը եղել է հանրությանը իշխանություններ ձևավորելու իրավունք տալը։ Ցուցարարները պահանջել են վերջ տալ գործող ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի իշխանությանը, քանի որ հանրությունը հոգնել է նրանցից։ Ցուցարարների և իրավապահների միջև, սակայն, բախումներ են եղել։
Ղազախստանի նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու
Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից դիմումների ընդունումը ավարտվել է: Ղազախստանի ԿԸՀ-ն հայտնում է, որ դիմում է ներկայացրել 9 թեկնածու։ Նրանց թվում է նաև գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որն առաջադրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունից: Նրանից բացի` նախագահի պաշտոնին հավակնում են՝ գրող Սադիբեկ Տուգելը, արհմիութենական գործիչ Ամանգելդի Տասպիխովը, պատգամավորներ Դանիա Եսպաևան և Ժամբիլ Ահմետբելովը,…
Տոկաևը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կմասնակցի երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ այսկերպ ցանկանում է շարունակել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական կուրսը: «Ես կմասնակցեմ ընտրություններին, որպեսզի շարունակեմ առաջին նախագահի քաղաքական կուրսը մեր երկրի զարգացման համար»,- հայտարարել է Տոկաևը: Նշենք, որ Նազարբաևն իր հերթին Ղազախստանի ժողովրդին կոչ է արել…






