fbpx
Աշխարհ

Ղազախստանի նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու

Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից դիմումների ընդունումը ավարտվել է: Ղազախստանի ԿԸՀ-ն հայտնում է, որ դիմում է ներկայացրել 9 թեկնածու։ Նրանց թվում է նաև գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որն առաջադրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունից:

Նրանից բացի` նախագահի պաշտոնին հավակնում են՝ գրող Սադիբեկ Տուգելը, արհմիութենական գործիչ Ամանգելդի Տասպիխովը, պատգամավորներ Դանիա Եսպաևան և Ժամբիլ Ահմետբելովը, հասարակական գործիչ Ժումատայ Ալիևը, գործարար Տալգատ Երգալիևը, գյուղատնտեսության փոխնախարար Տոլեուտայ Ռահիմբեկովը և քաղաքական ու հասարակական գործիչ, լրագրող Ամիրժան Կոսանովը։

Մինչև մայիսի 11-ը գրանցման համար թեկնածուները պետք է 118 140 ստորագրություն հավաքեն, ինչպես նաև տեղեկանք ներկայացնեն առողջության և եկամուտների մասին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը գլխավորել է երկիրը գրեթե 30 տարի, հրաժարական է տվել մարտի 20-ին: Դրանից հետո պետության ղեկավար է դարձել Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենտաի նախագահն էր:

Նախագահական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ