Կատարի պետություն

  • Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

    Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

    ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: «Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

  • Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը

    Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը

    Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ…

  • Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար

    Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

  • Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

    Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության…

  • ԱԺ նախագահը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

    ԱԺ նախագահը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

    Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից և վստահություն…

  • Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն. ԱԺ նախագահ

    Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն. ԱԺ նախագահ

    Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Մեծարգո Նախագահ, գործընկեր խորհրդարանականներ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեզ հյուրընկալողին՝ Կատարի Պետության խորհրդարանին, վեհաժողովի հիանալի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցին ասել է. «Այն կրթությունը, որը մենք խրախուսում…

  • Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի Պետության (Քաթար) Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

    Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի Պետության (Քաթար) Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության (Քաթար) Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն, հայտնում է 168.am-ը։