կարգազանցություն
ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել 2 նախարարների և վարչակազմի ղեկավարի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Այս մասին նախագահը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ…
Դիմակ չկրելու պատճառով ՔԿ տասնյակ ծառայողներ կզրկվեն մեկ ամսվա պարգևավճարից
Հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում…
Աջափնյակում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ,…
Թբիլիսյան խճուղիում հանդիպակաց երթևեկած վարորդները հայտնաբերվել են
Սեպտեմբերի 10-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, թե ինչպես են մի քանի տրանսպորտային միջոցի վարորդներ Թբիլիսյան խճուղիում մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել բոլոր կարգազանց վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ուսումնասիրվել է նաև տեսանյութում երևացող Ճանապարհային ոստիկանության կարգախմբի գործողությունները։ Պարզվել է, որ կարգախումբը խաչմերուկ է…
Մեղրիի զորամասում տեղի ունեցածի առթիվ մեղադրանք է առաջադրվել 21 անձի
Մարտի 23-ին Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի։ Այս մասին pastinfo.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։ Հարությունյանի խոսքով՝ 21 անձից 19-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 2-ը՝ սպաներ՝ զորամասի հրամանատար եւ գումարտակի հրամանատար. «Սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ…
Երկու քրեական գործեր են հարուցվել Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ
ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Առաջին գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից),…






