Կարեն Խաչատրյան
Հայաստանը հաստատեց ըմբշամարտի հավաքականը՝ 2025թ. Եվրոպայի առաջնության համար
Հայաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիաները հայտարարել են Բրատիսլավայում կայանալիք 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը ազատ և հունահռոմեական ոճերում մասնակցող մարզիկների կազմերը։
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանում իր եզրագծին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին իր մասնակցությունն են ունենում նաև հայ մարզիկները։ Այսպիսով, նրանցից երկուսը՝ 62 կիլոգրամ քաշային Սևակ Հովհաննիսյանն ու 82 կիլոգրամ քաշային Կարեն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար։ Եզրափակիչները կայանալու են այսօր երեկոյան։ https://www.youtube.com/watch?v=dqRRGBc8qoc
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստվայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մեկնարկում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Ուղիղ եթերը` News.am-ի: https://www.facebook.com/newsamarm/videos/679174579338553
Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը
Խաչատրյանների փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել: Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանը 2016թ.-ից ի վեր հրապարակային երբեք չի խոսել. Դատարանն այսօր կհրապարակի խափանման միջոցի փոփոխման վճիռը: «Այսօր՝ ս.թ. oգոստոսի 27-ին, ժամը 14:30-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) կհրապարակի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ…
Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործով այսօրվա նիստը հետաձգվեց
Այսօր՝ ս.թ. օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) պետք է մեկնարկեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։ Սակայն նիստը չի կայացել Գագիկ Խաչատրյանի դիմումի հիման վրա: Քիչ առաջ տեղեկացանք,…
Հայտնի է Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով առաջին նիստի օրը
Դատական-տեղեկատվական համակարգից տեեկանում ենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նշենք, որ դատավորը Արթուր Մկրտչյանն է:
Դատախազությունը բողոքարել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: Այս լուրը հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ արձակվեց
ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ տարածած մամուլի հաղորդագրությամբ: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Կարեն Խաչատրյանը…
ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվության ծառայությունից։ Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ…
Կարեն Խաչատրյանի կալանքը երկարացվեց 1 ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով: Այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, այսինքն՝ դատարանը մասնակի է բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է միջնորդությունը
Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր մերժել է Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին հայտնել է Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Մերժման հիմքերը դեռևս հայտնի չեն: Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել…
Բողոքարկելու ենք կալանավորման որոշումը․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա եղբոր որդին՝ Կարեն Խաչատրյանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվեցին։ Միջնորդությունը դատարան ներկայացրել էր ԱԱԾ-ն՝ ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայատարել է, որոշումն ապօրինի է։ Նաև ասել է՝ անպայման բողոքարկելու են որոշումը, դատարանում իրենց կողմից ներկայացված…
Կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդին
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝…
Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Տեղեկությունը հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չհայտնեց: Նշենք, որ երեկ նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմը…









