fbpx
Իրավական
17:50 23/01/2020

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ արձակվեց

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ տարածած մամուլի հաղորդագրությամբ:

Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Կարեն Խաչատրյանը ազատ արձակվեց 20 մլն դրամ գրավի դիմաց։

«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,-դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ