Կարեն Ներսիսյան
Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների…
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի վերջին հանդիսատեսին կներկայացնի Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, իսկ մայիսին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Այս մասին հայտնել է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ «Ինքնասպանը» ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման բեմադրիչը՝ ես։ Շուտով բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական…