Հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ասել է. «Այն ընտրական օրենսգիրքը, որը մեզ պարտադրվեց, որոշակիորեն շեղեց մեզ այն ընդհանուր քաղաքական քարտեզից, որը մեզանից յուրաքանչյուրը գծում էր՝ նկատի ունենալով հերթական զարգացումները»: Խոսելով ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նա կարծիք հայտնեց, որ հիմա դաշտում ամեն մեկն ավելի շատ զբաղված է ձայներ հավաքելով, այնպիսի գործընթացով, որը, կարծես, նախկին իշխանության ժառանգությունն…