fbpx
Հարցազրույցներ

Հույս ունեմ, որ հեղափոխությունից հետո ասպարեզ եկած երիտասարդները մեզ չեն հիասթափեցնի

karine khodikyan

Հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ասել է. «Այն ընտրական օրենսգիրքը, որը մեզ պարտադրվեց, որոշակիորեն շեղեց մեզ այն ընդհանուր քաղաքական քարտեզից, որը մեզանից յուրաքանչյուրը գծում էր՝ նկատի ունենալով հերթական զարգացումները»:

Խոսելով ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նա կարծիք հայտնեց, որ  հիմա դաշտում ամեն մեկն ավելի շատ զբաղված է ձայներ հավաքելով, այնպիսի գործընթացով, որը, կարծես, նախկին իշխանության ժառանգությունն էր։

«Սակայն կարծում եմ, որ այստեղ իր կարևոր գործը կանի նա, ով կփորձի ճիշտ ընտրություն անել, և նաև հասկանալ, որ մեր նոր խորհրդարանին ոչ միայն իշխանական հզոր թև է պետք, այլև՝ ընդդիմադիր։

Խոսելով նոր նշանակումների  և, մասնավորապես, մշակույթի  նախարարի պաշտոնակատարի մասին՝ Կարինե Խոդիկայնը  կարծիք հայտնեց, որ բոլոր ոլորտներում էլ բոլոր ժամանակներում ցանկացած նշանակում ընդունվում է սրերով։ «Այս ժամանակաընթացքի համար երիտասարդ նշանակումներն ամենաճիշտ որոշումն էին, որ արվեցին Փաշինյանի կողմից»,-նկատեց Խոդիկյանը։ Որպես դրամատուրգ՝ Կարինե Խոդիկյանին այսօր առավել մտահոգում է թատրոնի մարդկանց վերաբերմունքը մեր դրամատուրգիայի նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ բեմադրիչները ձգտում են դրսի պիեսներից օգտվել՝ անտեսելով մեր դրամատուրգների արժեքավոր գործերը։

Կարինե Խոդիկյանը մի ցանկություն ունի, որպեսզի Երևանի դեմքը չփոխվի․«Այն, ինչ գոնե մնացել է, մնա անփոփոխ»:

Աղբյուր՝ Factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ