Կարմիր խաչ
Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ռազմական ավիացիոն համալսարան (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները և ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարը մայիսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագրի շրջանակում պատվիրակները հանդիպել են ռազմական ավիացիոն համալսարանի ղեկավար կազմին…
Մայիսի 8-ը Կարմիր խաչի շարժման համաշխարհային օր
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդասիրական գործունեություն ծավալելով ավելի քան 150 տարի՝ Կարմիր խաչի շարժումը ձգտում է խոցելի համայնքների համար ապահովել համապատասխան և ժամանակին մարդասիրական ծառայություն՝ այժմ և ապագայում։ Ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր…
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի մարտերի պատճառով
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 25-ին: ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ…
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Կարմիր խաչի տաղավարը
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) առաջին օգնության տաղավարը: Հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, ինչպես նաև…
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից: Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով…
Մադուրոն համաձայնել է օգնություն ընդունել Կարմիր խաչից
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ): «Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելու միջազգային օգնության և աջակցության համար»,- գրել է Մադուրոն թվիթերյան իր էջում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ կայացած հանդիպումից հետո: Մադուրոն, որը ժխտում է, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կարելի է…
Դավիթ Տոնոյանը ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր…
ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով…
Հումանիտար օգնություն է ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ը, այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը: Կազմակերպությունն անցած շաբաթ 232 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների…
Ստորագրվել է ՀՀ-ում ԿԽՄԿ կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն
Հունվարի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Արձանագրությունը ստորագրել են հայկական կողմից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության…










