ԿԲ
ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5 տոկոս: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.0 տոկոս: Իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0 տոկոս:
Խափանվել է ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խափանվել է ԿԲ-ի թեժ գծի աշխատանքը։ Այս մասին տարածած հայտարարություն ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ «Յուքոմ» ընկերության հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը: Ներկայումս տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ»:
Ոստիկանները ԿԲ-ի դիմացից հեռացրել են ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ ոստիկանները Կենտրոնական բանկի (ԿԲ) առջևից հեռացրին «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից հինգ-վեց երիտասարդների, որոնք բեռնատարով ընդդեմ վարկային թալանի բողոքի ցույց էին անում: Նրանք նաև գունավոր ծուխ արձակող պայթուցիկներ էին վառել: Նախ լեյտենանտ Աղաբեկյանը մոտեցավ «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակից Մանուել Մանուկյանին և ասաց, որ դադարեցնի իր բողոքի ցույցը, քանի որ իրենց տեղեկություններով՝ այգում…
Վարչապետը ԿԲ աշխատակազմին ներկայացրեց նորընտիր նախագահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` հունիսի 15-ին, կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/299720061209776/?__xts__[0]=68.ARCtectcCZtChFMYbXCEqvfHofgu9gXVa1g9WGnn0cBcLsIqP2wFK7qtR-A1T636jIZOYn3oeeQtKQ6Dit6gNISH8baIw2U7lZmZ-rC8DGdRiUyqo2jx6TfMOKpYmEj6_aWT3zKfL7CI4UeawkRBPz2nMKaQ4kKrrmmS8Vm0ViCrA5LvKGw5L8HEIl9dKbQUSRqG_5A5LdAFwPGEonpRsYOMFKLS8GtYSEfA5Bbiccl1LnE21i07n6J1PcgX7WfdtqzQ9DQ23bEz3rXPxXMQqDo7MKUIKpZgrXqXXOkqaTvVK0bH1wV_1pihy40EhE6hVzuwk55mBhhqZvXFLkZa5ReNMc_xleDWAJVuyg&__tn__=-R
ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 16,7 տոկոսով
Հունիսի 5-ին կայացած ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունները քննարկելիս ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ տնտեսության արագ տեմպերով աճի և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պայմաններում Հայաստանի կառավարությունը վերանայել է բյուջեի ծրագիրն աճի ուղղությամբ: Արդյունքում, ինչպես ընդգծել է Ջավադյանը. պետբյուջեի եկամուտներն աճել են 16,7 տոկոսով, իսկ հարկերի…
ՀՀ կառավարության պարտքը 3.2 տրիլիոն դրամ է կազմում. Փոխվարչապետ
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը մոտ 3.2 տրլն դրամ կամ 6.8 միլիարդ դոլար է կազմում կամ՝ ՀՆԱ-ի 50 տոկոսը: Փոխվարչապետի խոսքով, Կենտրոնական բանկի պարտքը 234 միլիարդ դրամ է…
ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Թեման ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ քաղաքականությունն է։
ԿԲ-ի հայտարարությունը՝ Varks.am-ի դեմ բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն…
Վարկերի մարման վերաբերյալ Varks.am-ի Լուծարային հանձնաժողովի որոշումը
26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց…
ԱԺ հանձնաժողովում քննարկվում են ԿԲ նախագահի վերաբերյալ հարցեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ Ազգայյի Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է հրավիրված արտահերթ նիստը։ Նիստի օրակարգն է՝ ԱԺ կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Պորտուգալիայի արտահանման ոլորտին փլուզում է սպասվում. ԿԲ
Կորոնավիրուսի բռնկումը ազդել է Պորտուգալիայի սպառման և ներդրումների վրա, արդյունքում երկրի տնտեսությունը ռեցեսիայի մեջ կհայտնվի, իսկ արտահանման ոլորտը կփլուզվի, այս մասին հայտնել է Երկրի կենտրոնական բանկը: ԿԲ-ի կանխատեսումների համաձայն` 2020 թվականին սպասվում է ՀՆԱ-ի նվազում 3.7-ից մինչև 5.7 տոկոսով: Գործազրկության մակարդակն այս տարի կբարձրանա մինչև 10.1-11.7 տոկոս` 2019-ի 6.6 տոկոսի համեմատ: Այս մասին հայտնում է…
2 ընկերություններ վարկերի մարումը հետաձգել են 6 ամսով
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն…
ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը
ՀՀ Կենտրոնական Բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վարկատու եւ վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է…
Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է. ԿԲ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի…













