fbpx
Աշխարհ

Պորտուգալիայի արտահանման ոլորտին փլուզում է սպասվում. ԿԲ

Կորոնավիրուսի բռնկումը ազդել է Պորտուգալիայի սպառման և ներդրումների վրա, արդյունքում երկրի տնտեսությունը ռեցեսիայի մեջ կհայտնվի, իսկ արտահանման ոլորտը կփլուզվի, այս մասին հայտնել է Երկրի կենտրոնական բանկը:

ԿԲ-ի կանխատեսումների համաձայն` 2020 թվականին սպասվում է ՀՆԱ-ի նվազում 3.7-ից մինչև 5.7 տոկոսով:

Գործազրկության մակարդակն այս տարի կբարձրանա մինչև 10.1-11.7 տոկոս` 2019-ի 6.6 տոկոսի համեմատ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հայտնենք, որ երկրի տնտեսությունը հիմնականում հիմնված է արտահանման, զբոսաշրջության ոլորտների և մասնավոր ներդրումների վրա և 2014 թվականից կայուն աճ էր ապրում:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ