ԿԳՄՍ
Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը
Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր բեմադրություններին։
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
Ըստ նոր նախագծի՝ աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորած անձիք զինծառայությունից կազատվեն
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումնառությունն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու հոբելյանին
Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը:
Զենքը որպես պատմական հիշողության կրող, մշակութային արժեք և ուսումնասիրության կարևոր աղբյուր
Հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվան ընդառաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը մեկնարկում է հերթական թեմատիկ արշավը, որն այս անգամ նվիրված է զենքերին՝ որպես պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։
Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։
ՀՀ ԿԳՄՍ-ի և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության նախարարությունն ու «Ալեքս տեքստիլ» ընկերությունը կնքել են հուշագիր մասնագիտական կադրերի պատրաստման համար։
Հայաստան. Կրթության, մշակույթի և սպորտի գործիչների զինվորական տարկետման վերջնաժամկետը մոտենում է – 2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը։ Նշանակալի նվաճումներ ունեցող իրավասու քաղաքացիները պետք է դիմեն մինչև այս օրը։
Երբ այս տարրի կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները
ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում սահմանվել են դպրոցականների արձակուրդների ժամկետները: 3-12-րդ դասարանցիների համար նախատեսված են երեք արձակուրդներ՝ աշնանային (2023թ. հոկտեմբերի 23-29), ձմեռային (2023թ. դեկտեմբերի 25 – 2024թ. հունվարի 7) և գարնանային (2024թ. մարտի 25-31): Առաջին դասարանցիների արձակուրդներն ավելի երկար են՝ աշնանային արձակուրդը սկսվում է ավելի վաղ (հոկտեմբերի 16-ից), իսկ ձմեռային արձակուրդը տևում է…
Գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ
Հունվարի 27-ին «Գիտուժ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները, պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հարցերը քննարկելու համար։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լուսինե Գրիգորյանը՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը: Քննարկումը սկսելուց առաջ…
Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում
ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։ Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության…
Նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին
Կառավարությունը հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով իրագործվում է Կառավարության հնչեցրած այն քաղաքականությունը, որով նաև արտադպրոցական կրթության ոլորտում կարիք կա անելու էական փոփոխություններ և, մասնավորապես, ներդնելու ոլորտում մասնագիտական զարգացման…
ԿԳՄՍ նախարարությունը կփոխհատուցի միջազգային ծրագրերի մասնակցող 16-30 տարեկան երիտասարդների ավիատոմսի ծախսը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝…
Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի համաճարակային ֆիլտր
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: «Համաճարակային իրավիճակի…















