ԿԳՆ
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է…
2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի…
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական ավտոմեքենաները չկրճատելու մասին հրապարակմանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաների չկրճատելու մասին հրապարակմանը։ «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում: Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի…
Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. «Այսօր նախարարությունում հյուրընկալել էինք ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Կարճ զրույց ունեցանք մշակույթի ոլորտից: Տասնամյակներ շարունակ Մշակույթի նախարարության բազմաթիվ խնդիրներ տեսած վարպետի խորհուրդները շատ կարևոր են»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157234090128501
Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին: Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության…
Կրթությունը՝ սոցիալական ձեռնարկատիրության կարևոր գործիք
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համաժողով, որի պանելային երեք նիստերից մեկը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրության կրթական բաղադրիչներին։ Նիստի բանախոսների թվում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ միջոցառումն…
«Երիտասարդ ձեռնարկատեր» մրցույթում Հայաստանի դպրոցականներն արժանացել են մրցանակների
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ ձեռնարկատեր» խորագիրը կրող աշակերտական գործարար ընկերությունների ամենամյա 22֊րդ միջազգային տոնավաճառը և 6֊րդ «Գլոբալ ձեռնարկատիրական մարտահրավեր» (GEC) մրցույթը, որոնք «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում նախաձեռնել էր ՀՀ ԿԳ նախարարությունը` Բուլղարիայի ԿԳ նախարարությանը կից «Ձեռնարկատիրական կրթության կենտրոնի» (BUCT) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանների կենտրոնի (CREFECO) հետ համագործակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային…
Մեկնարկել է ‹‹Երիտասարդների զարգացում 2019›› ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Արևիկ Անափիոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է գտնվել ‹‹Երիտասարդների զարգացում 2019›› ծրագրի մեկնարկին, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ‹‹Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա›› ընկերության միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը` բիզնեսի և մասնագիտական հմտությունների բարելավման միջոցով:…
ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային…
ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան: ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր…
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը, շնորհավորելով տիկին Թրեյսիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախ հակիրճ ներկայացրեց կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ ԱՄՆ կառավարությանը դիտարկելով որպես կարևոր գործընկերներից մեկը՝ Հակոբ Արշակյանն առաջարկեց համագործակցել ձեռներեց երիտասարդների և ինժեներների փոխանակման ծրագրեր իրականացնելու շուրջ, ինչը…
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է
ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան…
Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով
Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի…
Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստում ներկայացրեց E-CULT նախագիծը
Կառավարության ապրիլի 25-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախքան զեկուցվող թեմաներին անցնելը ներկայացրեց E-CULT նախագիծը: Նա նշեց, որ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել: «Ծնողներին, ծնողական խորհրդին և ուսուցիչներին կոչ եմ անում գրանցվել ու այցելել այդ…















